Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի մասնավոր ընկերության

Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի 
մասնավոր ընկերության

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի որեւէ մասնավոր ընկերության: Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գոտու ստեղծման վերաբերյալ քննարկումների արդյունքում երեք առաջադրված տարբերակներից գերակշռողը դա է:

«Ազատ տնտեսական գոտու թեման արդեն բարձրացվել է եւ դարձել քննարկումների առարկա, բայց սա դեռեւս գործնական քայլերի փուլ չէ:  Իրանում առաջիկայում նախատեսվում է հայկական ապրանքների ցուցահանդես. մեր այցի շրջանակում էլ նախատեսում ենք բանակցել այդ ուղղութամբ:  Պետք է օգտագործենք այդ ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց փոխնախարարը:

Հոկտեմբերի 5-8-ը Իրանում անցկացվող հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսից Հովհաննես Հովհաննիսյանն ակնկալում է Իրան-Հայաստան գործարարների միջեւ նոր պայմանագրերի կնքում:

«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը:  Հույս ունենք, որ  այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների,  ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]