Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Երևան կայցելեն անդամ պետությունների նախագահները

ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Երևան կայցելեն անդամ պետությունների նախագահները

ԵՐԵՎԱՆ,  15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին սպասվում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահների այցը Հայաստան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այդ գագաթնաժողովը վաղուց էր նախատեսված անցկացնել Երևանում, ՀԱՊԿ-ում այդ որոշումը վաղուց էր կայացված, քանի որ կառույցում նախագահելու է Հայաստանը: Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա նշեմ, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին անդամ բոլոր երկրների նախագահներին սպասում ենք Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Միաժամանակ նա կարևորեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը, ինչը կհաստատվի հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]