Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է խորհրդարանից հեռանալու մասին

Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է խորհրդարանից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը լքում Է Պահպանողական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն:

Քեմերոնն ասել Է, թե իր համար մեծ պատիվ Էր աշխատել խորհրդարանում, բայց իրեն դժվար կլինի մնալ այդ պաշտոնում եւ չխանգարել նոր կառավարության աշխատանքին: Նա նաեւ պարզաբանել Է, որ դա կապված չԷ կրթության համակարգի բարեփոխման կառավարության պլանների հետ, որոնց դեմ նա հանդես Է գալիս վարչապետի պաշտոնում:

Քաղաքական գործիչը նաեւ հայտնել Է, որ վարչապետ Թերեզա Մեյն ըմբռնումով Է վերաբերվել իր որոշմանը:

Քեմերոնը վարչապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարել Էր հունիսի 24-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձան Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեում հաղթանակ  տարան ԵՄ-ից երկրի դուրս գալու կողմնակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]