Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաշինգտոնում մեկնարկել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը

Վաշինգտոնում մեկնարկել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում սեպտեմբերի  մեկնարկել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը, որի ամենամեծ հովանավորներից մեկը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է: Համաժողովի մասնակիցները կփորձեն գտնել լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց առնչվում են Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքները, ինչպես նաև հասնել արդարության 1915-1923 թթ. հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Համաժողովի խորագիրն է «Ցեղասպանությունից անդին. պահպանելով Քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում»:

Համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը: Նա դատապարտել է ԱՄՆ թողտվությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում, ինչպես նաև բացասական է գնահատել այն, որ Միացյալ Նահանգները «կանաչ լույս» են վառել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների առաջ:

Նա իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից 393 կողմ, 0 դեմ ձայներով ընդունված թիվ 75 բանաձևի առնչությամբ, որով «Իսլամական պետության/ԴԱԵՇ»-ի կողմից Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այդ թվում` հայերի ու ասորիների, ինչպես նաև եզդիների և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործողությունները որակվում են ցեղասպանություն: Բանաձևի հեղինակները դեմոկրատ Աննա Էշուն և հանրապետական Ջեֆ Ֆորթենբերին են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am