Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքները կարող են ստանալ «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը

ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքները կարող են ստանալ «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կարող Է հայտնվել «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովին:

«Նրա խոսքով՝ «Պատրաստված Է Ռուսաստանում», «Պատրաստված Է Բելառուսում» կամ ԵԱՏՄ-ի ցանկացած այլ երկրում մակնշումից «Պատրաստված Է Եվրասիական տնտեսական միությունում» մակնշմանն անցումը ինտեգրացիոն համագործակցության կարեւոր փուլ Է: Նոր մակնշումը կարող Է մեկնարկել 2017 թվականին»,-ասված Է հրատարակության՝ սեպտեմբերի 7-ին հրապարակված համարում:

Ինչպես նշվում Է «Ռոսիյսկայա գազետա»-ում, ԵԱՏՄ-ն արդեն ձեռնամուխ Է եղել «եվրասիական ապրանքի» չափանիշների որոշմանը:

Կուշնյարյովը հրատարակությանը պարզաբանել Է, որ «եվրասիական ապրանք» հասկացության ներմուծումը, մի կողմից՝ կդյուրացնի աջակցությունը ԵԱՏՄ-ի արդյունաբերությանը, մյուս կողմից՝ կդառնա ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների առաջմղման հզոր գործիք, եւ, երրորդ՝ կխթանի «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշմամբ արտադրանքի պահանջարկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]