Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարեգին Չուգասզյանն ընդհատակից կազմակերպչական աշխատանքներ իրականացնել չի կարող. Փորձագետ

Գարեգին Չուգասզյանն ընդհատակից կազմակերպչական աշխատանքներ իրականացնել չի կարող. Փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այն պարագայում, երբ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների մեծ մասը, այդ թվում՝ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը գտնվում են անազատության մեջ, իսկ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է դժվար է ակնկալել, որ «Հիմնադիր խորհրդարանը» կկարողանա առաջիկա ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել։

Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշելով, որ Հիմնադիր խորհրդարանը ստեղծված իրավիճակում կարող է հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին: «Արմենպրեսի» դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն անազատության մեջ չէ, և կարող է իրականացնել այդ աշխատանքը, փորձագետն արձագանքեց. «Գարեգին Չուգասզյանը, գոնե իր ներկայացմամբ, գտնվում է ընդհատակում, և եթե մինչ օրս նա հրապարակային գործունեության չի անցել»,- նշեց Մարգարովը ով ի պատասխան այն դիտարկման, որ զինված ապստամբությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հուլիսի 12-ին Ժիրայր Սեֆիլյանը հանդես եկավ բաց նամակով, որում պլանավորած ղեկավարությունը հանձնեց հենց Չուգասզանին ասաց,- «Թե ինչքանով է Չուգասզյանը մասնակից այս ամենին, ցույց կտա ժամանակը: Առավելապես, որ պաշտոնապես գտնվում է հետախուզման մեջ: Հետևաբար, կարծում եմ, որ Գարեգին Չուգասզյանը հազիվ թե կարողանա ընդհատակից կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»:

Փորձագետի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ընկալում ընտրությունները և դրա որակը, միևնույնն է դա երկրում իշխանություն ձևավորելու, իշխանափոխություն իրականացնելու միակ օրինական եղանակն է: Իսկ եթե կան ուժեր, ովքեր հրաժարվում են մասնակցել ընտրություններին, կնշանակի, որ կամ չունեն իշխանության հասնելու նպատակ, կամ էլ՝ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ: «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» պարագայում չմասնակցելու որոշումը փորձագետը պայմանավորեց հենց ռեսուրսների բացակայությամբ, մատնանշելով, մասնավորապես սոցիալական լայն աջակցության, ինչպես նաև ֆինանսական ու կադրային ռեսուսրների բացակայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]