Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է շախմատի համաշխարհային 42-րդ oլիմպիադան

Մեկնարկել է շախմատի համաշխարհային 42-րդ oլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում մեկնարկել է Շախմատի համաշխարհային 42-րդ Օլիմպիադան:  Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 180 հավաքական թիմեր, իսկ կանանց մրցաշարին`140: Օլիմպիադայում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է տղամարդկանց և կանանց պայքարում գրանցված արդյունքները:

Մրցաշարում գործակցով բարձր հավաքականները հիմնականում ապացուցել են իրենց խաղային ավելի բարձր մակարդակը, սակայն գրանցվել են որոշ ուշագրավ և անակնկալ արդյունքներ ևս: Մասնավորապես, առաջին տուրում Բուլղարիայի ուժեղ հավաքականը, որի կազմում հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը, չկարողացավ առավելության հասնել Սուդանի հավաքականի նկատմամբ. մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Անակնկալ կարելի է համարել նաև 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի հաղթանակը Նորվեգիայի նկատմամբ, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն կարողացավ ոչ-ոքի խաղալ Կարլսենի հետ, իսկ Բոգդան-Դանիել Դեաչը հաղթեց Տարի Արյանին և միավոր պարգևեց Ռումինիային

Տղամարդկանց մյուս բոլոր առաջատար հավաքականները առաջին երեք տուրերում հաղթել են իրենց մրցակիցներին: Խաղացված երեք տուրից հետո 16 հավաքական թիմեր վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում առաջատար հավաքականներն արդեն մրցելու են միմյանց դեմ:  Մասնավորապես տեղի կունենա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը. Ռուսաստանը կմրցի Ուկրաինայի դեմ: Չեմպիոնի կոչման հավակնորդներից Միացյալ Նահանգների հավաքականի մրցակիցը կլինի Չեխիան, իսկ գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Իտալիայի ընտրանին:

Կանանց մրցաշարում նույնպես կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Վերջին երեք օլիմպիադաների հաղթող Ռուսաստանի կանանց հավաքականը տարել է երեք հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երեք հաղթանակ է տոնել նաև չեմպիոնության հավակնորդ Ուկրաինայի կանանց ընտրանին, իսկ ահա հաղթողի կոչման մյուս երկու հավակնորդները` Չինաստանը և Վրաստանը, ունեն միավորային կորուստներ: Վրաստանի կանանց հավաքականը երկրորդ տուրում անսպասելիորեն զիջեց Ֆիլիպինների կանանց թիմին, իսկ Չինաստանը, որի կազմում հանդես է գալիս կանանց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, ոչ-ոքի խաղաց Վիետնամի հավաքականի հետ: Կանանց մրցաշարում առանց թիմային միավորների կորստի են ընթանում 13 հավաքական թիմեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]