1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԽՄԿ-ն Հայաստանում առաջին անգամ ռազմադաշտային վիրաբուժության թեմայով սեմինար կանցկացնի

ԿԽՄԿ-ն Հայաստանում առաջին անգամ ռազմադաշտային վիրաբուժության թեմայով սեմինար կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում  է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից, դասընթացը  կանցկացվի 2016թ․սեպտեմբերի 2-4-ը:

 Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբուժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն լրացուցիչ գիտելիքներ հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժությունում անզգայացման, վարակների դեմ և արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների մասին։

Դասընթացը կվարեն ԿԽՄԿ-իփորձառու վիրաբույժներ և դասախոսներ Մարտին Հերմանը (Գերմանիա) և Մարկո Պինա Պինտորը (Իտալիա), որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր երկրներում գործող ԿԽՄԿ հիվանդանոցներում, ինչպես նաև վարել են բազմաթիվ նման դասընթացներ տեղական մասնագետների համար։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշնորհվեն ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]