Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովի համոզմամբ` ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը

Շարմազանովի համոզմամբ` ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ունի հաղթելու ամենամեծ շանսերը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ըստ իս` Հանրապետականի թեկնածուներն ունեն ամենամեծ շանսերը, բայց մենք հրապարակային մրցակցության կողմնակից ենք: Ի տարբերություն որոշ ընդդիմադիր ուժերի`  մենք չենք խոսում վաղաժամ հաղթանակների մասին: ՀՀԿ-ն բոլոր ընտրություններում հիմնական առաջատարներից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Շարմազանովը:

Միաժամանակ, նա նկատեց, որ որոշ ընդդիմադիրներ քննադատական խոսքեր են ասում միմյանց հասցեին, «փորձում են ընդդիմության միակը լինելու դափնին շահել»:

«Դրանք նրանց խնդիրներն են: Ընդդիմության դաշտում կլինի մեծ մրցակցություն, որտեղ կան բազում կուսակցություններ, որոնք ցանկանում են ՏԻՄ ընտրություններում տիրանալ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներին: Այս պարագայում անխուսափելի է դառնում նաև քաղաքական փոխհրաձգությունը: Այնպես չէ, որ մենք դրանից ուրախանում ենք, տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, որոնց մենք հետևում ենք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am