Էդվարդ Նալբանդյանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են հայ-ֆրանսիական, ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր
20:53, 31 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում