Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական զինված ուժերն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները. Սեյրան Օհանյան

Հայկական զինված ուժերն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները. Սեյրան 
Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության  վարչական համալիրում օգոստոսի 31-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված օգոստոսի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ օգոստոսին սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]