Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի խաղերին. «Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան»

Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի խաղերին. «Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան»

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ջ, Հայաստան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք  Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Այդ հանդիպումից հետո մեր թիմը կուղևորվի Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]