Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 31-ին հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Լավրովը Նալբանդյանին շնորհավորել է ՌԴ «Բարեկամության» շքնաշանով պարգևատրվելու առթիվ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]