1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արդարացում չի լինի, եթե պարտվենք Հայաստանին. Սիմոն Կյաեր

Արդարացում չի լինի, եթե պարտվենք Հայաստանին. Սիմոն Կյաեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդարացում չի գտնվի, եթե իր թիմը պարտություն կրի այդ խաղում:

«Ցավալի էր, որ չկարողացանք մասնակցել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցների թվում չէինք: Պետք է համաձայնենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ խուսափելու երրորդ անընդմեջ հիասթափությունից:

Կարծում եմ, որ կարող ենք գոհ լինել նոր մարզչի գլխավորությամբ գարնանն անցկացրած խաղերի արդյունքից ու լավատեսորեն մոտենանք ԱԱ-2018-ի ընտրական փուլին:

Պետք է հաղթենք բոլոր տնային խաղերում, ոչ մի արդարացում չի լինի, եթե չկարողանանք պարտության մատնել Հայաստանի հավաքականին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Politiken.dk-ն, ասել է Կյաերը, ով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչե»-ում:

Դանիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին: Մինչ այդ` օգոստոսի 31-ին թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն: Դանիացիները կմրցեն Լիտենշտեյնի, իսկ մեր ընտրանին` Չեխիայի ընտրանու հետ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]