Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին 
նվիրված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փայտարվեստի թանգարանում օգոստոսի 31-ին բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:

Ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի հմայիլներ (դաղդղան), գդալներ, շերեփներ, որոնք Հովհաննես Շարամբեյանը ժամանակին տրամադրել է փայտարվեստի թանգարանին: Նշված հավաքածուի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է թանգարանի հնագույն մշակույթի բաժինը:

Փայտարվեստը հայ ավանդական մշակույթի առանձնահատուկ դրսևորումներից և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման հնագույն ձևերից մեկն է: Իսկ փայտյա առարկաները մշտապես եղել են ազգային գեղարվեստական մտածելակերպի պլաստիկ արտահայտչամիջոցներ, որոնք բոլոր ժամանակներում մոտ ու հարազատ են հայ մարդուն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]