Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսական ռազմակայանի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

Ռուսական ռազմակայանի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հատուկ վարժանքներ են սկսվել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երեք օրվա ընթացքում ձեռնամարտի հրահանգիչները հարյուրից ավելի հետախույզների կսովորեցնեն դիմագրավել պայմանական հակառակորդի գրոհները ձեռնամարտում եւ դանակներով գոտեմարտում: 

Ուսուցման ընթացքում զինծառայողները կսովորեն կատարել ձեռնամարտի հնարքներ, ներառյալ մարտական ակրոբատիկան, բռնցքամարտի տեխնիկան եւ դանակամարտը:

Հատուկ ջոկատայիններն ու հետախույզները զույգերով եւ խրտվիլակով կփորձարկեն զինված պայմանական հակառակորդի գրոհի դիմագրավումը եւ անզեն ինքնապաշտպանության հնարքները: Բոլոր վարժությունները պարտադիր են կիրառման համար, քանի որ դրանք հաջողությամբ կատարողներին շնորհվում են մարզական կոչումներ ու կարգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]