Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գագիկ Մելիքյանն ու Լարիսա Ալավերդյանը տարակարծիք են ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հարցում

Գագիկ Մելիքյանն ու Լարիսա Ալավերդյանը տարակարծիք են ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները կարող են քաղաքական և տնտեսական դաշտի ապահովության առումով բավականին լուրջ ազդակներ հաղորդել ԼՂՀ-ի զարգացմանը և անվտանգության ապահովման առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման նման համոզմունք է արտահայտել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Այս փոփոխությունները կամրապնդեն ժողովրդի անվտանգության և տնտեսական աճի բոլոր հնարավորությունները: Այս առումով այդ քայլերը համարում ենք նպատակահարմար: ՀՀ-ն նույնպես իր աջակցությունը պետք ունենա այդ ճանապարհին` որպես ԼՂՀ ժաղովրդի անվտանգության երաշխավոր»,- նշեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ԼՂՀ անվտանգության խնդիրը տարիներ շարունակ չի փարատվում, ընդհակառակը` ամրապնդվում է:

 «Արդյոք տեղին է փոփոխություններ իրականացնել այս իրավիճակում, երբ գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր և ամենուր: Այդ ժամանակ ինչ-որ կտրուկ փոփոխությունները, ես տեղին չեմ գտնում: Մնացածը Արցախի ժողովրդի որոշելիքն է»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Նրա խոսքով`Արցախում և՛ ընտրությունները, և՛ հանրաքվեներն իրականացվում են ավելի քան ժողովրդավարական: Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ԼՂՀ քաղաքացիները հստակ ընկալում և բարձր են գնահատում իրենց ձայնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]