Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պետերբուրգի իշխանությունները համաձայնեցրել են գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կանգնեցումը

Պետերբուրգի իշխանությունները համաձայնեցրել են գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կանգնեցումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետերբուրգում Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կանգնեցումը, հաջակցություն որի ստորագրահավաք Էր հայտարարվել օգոստոսին, համաձայնեցրել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետի մոտ կայացած խորհրդակցությունում, բայց չեն հասցնի այն կանգնեցնել գրողի 75-ամյակի առթիվ, որը նշվում Է սեպտեմբերի 3-ին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է Պետերբուրգի նահանգապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին: 

«Հուշարձանի տեղադրումը համաձայնեցրել են, քաղաքական կամքն առկա Է, բայց բոլոր ընթացակարգերն անցկացնել չենք հասցնի: Ուստի փառատոնի ժամանակ կկազմակերպենք հուշարձանի շնորհանդեսը, դրա տեղադրման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ»,-ասել Է Բոյարսկին:

Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ հուշարձանը կտեղադրեն ոչ թե Ռուբինշտեյն փողոցի 23 տան բակում, ինչպես ավելի վաղ առաջարկվում Էր, այլ դրա անմիջական մերձակայքում:

Քանդակի հեղինակ Վյաչեսլավ Բուխաեւը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ հուշարձանը կարելի կլինի տեղադրել հենահարթակը պատրաստելուց հետո: 

Հուշարձանն իրենից ներկայացնում Է երկումետրանոց կոմպոզիցիա, որտեղ Դովլաթովը կանգնած Է բնակարանի բաց դռների մոտ: Գրողի արձանն արդեն ստեղծված Է մեկենաս Դմիտրի Նիկիտինի միջոցներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]