Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ գլխավոր 
քարտուղարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 30-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանն ի պահ հանձնեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրության ՀՀ վավերագրերը։

Համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։

Քննարկվեց Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի մեկնարկը ազդարարվել էր ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ մասնակցությամբ ս.թ. մայիսի 21-ին` Երևանում կայացած միջոցառմանը։

Կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը շարունակելու գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված ջանքերը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]