Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տնտեսագետներն առաջարկում են Հայաստանում վերստեղծել Արդյունաբերության նախարարություն

Տնտեսագետներն առաջարկում են Հայաստանում վերստեղծել Արդյունաբերության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է վերստեղծել Արդյունաբերության նախարարություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը: Նա ներկայացրեց այլ առաջարկներ ևս, որոնք ակումբի դիրքորոշումն են Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առնչությամբ: «Հայաստանի ազգային առաջնահերթություններ պետք է լինեն գիտության վերածնունդը և տեխնոլոգիական արտադրանքի վերականգնումը, ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն ու շարունակական զարգացումը: Պետք է կարողանանք անցում կատարել զարգացման արդիական մոդելին: Դա կատարելու համար Հայաստանում պետք է ստեղծվի մի միություն, որն իր վրա կվերցնի զարգացման արդիական մոդելի մշակումը` ներկայացնելով դրա իրականացման պլանը»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` այդ միությունն ու կառավարությունը պետք է կատարեն համատեղ աշխատանք ցանկալի արդյունքի հասնելու համար:

Տնտեսագետի դիտարկմամբ` Հայաստանի համար նման նպատակներ իրացնելու տեսանկյունից լավ հիմք է Եվրասիական տնտեսական միությունը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին` միանալ Ռուսաստանի ներմուծման փոխարինման ծրագրին և սարքավորումներ արտադրել ավելի քան 25 ճյուղերի համար` Աշոտ Թևիկյանը նկատեց. «Հայաստանի համար այդ նախագծերում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն ոլորտները, որոնք կապված են բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ռազմարդյունաբերական համալիրի հետ»:

Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար բացվում են իրական հնարավորություններ` լուծելու գործազրկության և պատշաճ աշխատավարձ տրամադրելու հարցրերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]