Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում

ՄԽ համանախագահները սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացվեն: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զախարովան նաև նշել է, որ ծրագրված է համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ում գերատեսչության ղեկավարության հետ:
«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտուալ հարցերը: Հատուկ ուշադրություն է ենթադրվում դարձնել պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գագաթնաժողովներում ձեռք են բերվել Վիեննայում` մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում` հունիսի 20-ին», - ասել է Մարիյա Զախարովան: 
Նա նաեւ նշել է, որ խոսքը ծրագրային խորհրդատվությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգթոնում, Փարիզում, Մոսկվայում:  
Զախարովայի խոսքով`  հանդիպման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am