Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մարզաբնակ զինհաշմանդամների հարցերը

Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մարզաբնակ 
զինհաշմանդամների հարցերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական ցուցանիշները: Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկաբացթողումներին, ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քայլեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք հարցեր: Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ համայքն կանխարգելիչ պատվաստումների, սկրինինգային ծրագրերի կատարողականի բարելավման անհրաժեշտությունը:

Առանձնակի շեշտադրվեցին զինվորական հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց առողջապահական հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օգոստոսին մարզեր կատարած այցերի ընթացքում վեր են հանվել զինվորական հաշմանդամների բուժօգնության կազմակերպման մի շարք խնդիրներ,որոնք պահանջում են համակարգային լուծումներ: Կատարված աշխատանքների ընթացքի մասին մարզերի առողջապահության պատասխանատուները զեկուցեցին նախարարին:

Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ զինծառայողների առողջապահական հարցերը` պարբերաբար կազմակերպելով նեղ մասնագետների այցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am