Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը եւ Օբաման G20-ի գագաթնաժողովում կքննարկեն սիրիական հիմնախնդիրը

Պուտինը եւ Օբաման G20-ի գագաթնաժողովում կքննարկեն սիրիական հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի լիաֆորմատ հանդիպում «քսանյակի» գագաթնաժողովում ծրագրված չԷ, բայց նրանք կբանակցեն գագաթնաժողովի «շրջանակներում» եւ կքննարկեն, այդ թվում, սիրիական հիմնախնդիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:     

«Որպես այդպիսին առանձին լիաֆորմատ հանդիպում այս պահի դությամբ պլանավորված չԷ: Բայց միեւնույն ժամանակ մեծ հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ գագաթնաժողովի «շրջանակներում» Պուտինը եւ Օբաման բանակցելու հնարավորություն կունենան»,- օգոստոսի 31-ին ասել Է նա լրագրողներին: 

«Անտարակույս, կարելի Է ենթադրել, որ այսպես թե այնպես կարծիքների կարճատեւ կամ ավելի մանրամասն փոխանակում սիրիական գործերի շուրջն, իհարկե, կկայանա»,- հավելել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4 – 5-ը Չինաստանի Հանչժոուում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]