Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում

Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է միայն Էրդողանից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օթինգերը խոսել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

«Ներկայիս պայմաններում անդամակցությունն առաջիկա տասը տարիներին իրատեսական չի երևում»,- հավելել է նա:

Օթինգերն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ մինչև 2016 թվականի հոկտեմբերը վիզային ռեժիմի դյուրացման մասին Թուրիայի պահանջին` ասելով որ դա դեռևս հնարավոր չէ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենք ակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ: «Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը կկատարի իր խոստումը: ԵՄ-ն Թուրքիային վիզային ռեժիմի դյուրցում է խոստացել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն Թուրքիայում գտնվող սիրիացիներին: Չնայած Էգեյան ծովում անկանոն ներգաղթը հսկողության տակ առնելու անհրաժեշտությանը, չի երևում, որ ԵՄ-ն ցանկանում է կատարել իր խոստումը: Եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան միայնակ չի կարողանա շարունակել դեպի Եվրամիություն անկանոն ներգաղթը կասեցնելու գործը: Ակնկալում ենք, որ ամենաուշը մինչև 2016 թվականի հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացում կլինի»,- ասել է Չավուշօղլուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]