Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական բանակում

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական բանակում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, զինվորների միջեւ ծեծկռտուքը սկսվել է ճաշարանում. 30 զինվորների միջեւ ստեղծված վիճաբանությունը վերածվել է զանգվածային կռվի:

Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:

Զանգվածային կռվի ժամանակ 10 զինծառայողներ վիրավորվել են, որից մեկը` ծայրահեղ ծանր:

Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել բանակում զանգվածային ծեծկռտուքի պատճառը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]