Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն Իրան կարտահանձնի ութ դատապարտյալի

Հայաստանն Իրան կարտահանձնի ութ դատապարտյալի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի ութ դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:

Քաշքավին տեղեկացրել է, որ դատապարտյալները կժամանեն Իրան առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ` մարտին, իրանցի վեց դատապարտյալներ ևս Հայաստանի բանտերից արտահանձնվել էին Իրանին:

Հայաստանից 2015 թվականի մարտի 21-ից արտահանձնվել է իրանցի 27 դատապարտյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է Հայաստան կատարած այցի ժամանակ ապօրինի դեղամիջոցներ փոխադրելու մեջ: Ներկայում Հայաստանում բանտարկված են Իրանի 32 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]