Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրթությունը պետք է մոտեցնել երեխայի կրթական պահանջներին. ՀՀԿ պատգամավոր

Կրթությունը պետք է մոտեցնել երեխայի կրթական պահանջներին. ՀՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում կրթության բնագավառում փոփոխությունները կարծես թե իրականանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարի առաջարկած նոր փոփոխությունների կարգը կունենա արդյունք, սակայն նախքան այն կյանքի կոչելը պետք են լուրջ և ճիշտ մշակված ընթացակարգեր, որպեսզի դրանից չտուժի ոչ ուսուցիչը, ոչ դպրոցը, ոչ էլ աշակերտը: Նրա խոսքով`հանրությունն այնպիսի տպավորություն ունի, որ ավագ դպրոցներում այս փոփոխությունները պայքար են կրկնուսույցների դեմ: Այդ պատճառով Ռուզաննա Մուրադյանը շեշտեց, որ եթե գնանք ինչ-որ բանի դեմ պայքարի ճանապարհով, ապա ավելի կձախողվեն ծրագրերը, այդ պատճառով հարկավոր է գնալ հանուն ինչ-որ բանի, այսինքն` կրթությունը մոտեցնել երեխայի կրթական պահանջներին, որպեսզի դրանց բավարարման համար չդիմի այլ միջոցների, մարդկանց, որոնցից մեկն էլ հենց կրկնուսույցներն են:

«Խնդիր ունենք աշակերտին դպրոց բերելու: Ուզում ենք հասկանալ՝ աշակերտը եկավ դպրոց, ի՞նչ պիտի անի: Այս հարցի պատասխանը եթե կարողանանք գտնել, ապա այս խնդիրը լուծում կունենա:  Նոր առաջընթաց ունենք ավագ դպրոցում` կներդրվի կրեդիտային համակարգը, որը բավարար հիմք կստեղծի , որպեսզի ավագ դպրոցում երեխան այդ կրեդիտների միջոցով  բուհական կրթության մեջ ունենա առաջընթաց քայլ»,-նշեց Ռուզաննա Մուրադյանը: 

Ասուլիսի մյուս բանախոսը` Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց,  որ Հայաստանում թեստեր գրելու գործում բացթողումներ են եղել, սակայն վերջին ժամանակահատվածում դրանք գնալով շտկվում են: Նրա խոսքով` պիտի ավելի շատ մասնագետներ ներգրավվեն այս գործում:

«ՀՀ ԿԳ նախարարը շատ տեղին ասում է, որ գյուղատնտեսական թեքում ունեցող մարզերում պետք է գյուղատնտեսական մասնագիտացումները զարգացնել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այո՛, միանշանակ, բայց որտե՞ղ: Արդյոք բոլոր տեղերում կա՞ն այդ ուսումնական հաստատությունները, արդյոք դրանք պատրա՞ստ են տասներկուամյա պարտադիր միջնակարգ կրթությունն ապահովելու: Մասնավորապես, Արագածոտնի մարզում, որտեղ միջին մասնագիտական կրթություն ապահովող ոչ մի հաստատություն չկա, ինչպե՞ս է նախարարությունը լուծելու պարտադիր միջնակարգ կրթության պահանջն այս մարզում»,-ասաց Անահիտ Բախշյանը: 

 Անդրադառնալով այն հարցին, որ վերջին տարիներին արտագաղթի հետևանքով աշակերտների թիվը նվազում է՝ հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ 2016 թվականին մոտ 40 հազար առաջին դասարանցի է հաճախելու դպրոց՝ անցած տարվա 39 հազարի փոխարեն, ինչը խոսում է այն մասին, որ առաջին դասարանցիների թիվն ավելացել է՝ չնայած արտագաղթին: «Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, այո, այդ խնդիրն ունենք, մենք դրանք շատ լավ գիտենք: Նաև շատ խնդիրներ պայմանավորված են արտագաղթով, դրանք էլ շատ լավ գիտենք, բայց կոնկրետ այսօր չենք կարող ասել, որ արտագաղթն ավելացել է, եթե դպրոցի ցուցանիշներով ենք դատում»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]