Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սելենա Գոմեսը կընդհատի կարիերան գայլախտի պատճառով

Սելենա Գոմեսը կընդհատի կարիերան գայլախտի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փոփ-երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը որոշել Է դադար տալ կարիերայում գայլախտի հարուցած բարդությունների՝ դեպրեսիաների եւ խուճապային գրոհների պատճառով: Գոմեսը չի ճշտել, թե հատկապես երբ ինքը կավարտի հյուրախաղերը, բայց Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում նրա շրջագայությունը կտեւի մինչեւ տարեվերջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: 

«Ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ առողջության եւ երջանկության վրա եւ որոշել եմ, որ ավելի լավ Է որոշ ժամանակով դադար տամ: Ինձ անհրաժեշտ Է հաղթահարել դա, եւ ես պետք Է իմանամ, որ հնարավոր ամեն բան անում եմ»,- պարզաբանել Է 24-ամյա արտիստուհին:  

Զանգվածային լրատվամիջոցներն առաջին անգամ Գոմեսի հիվանդության մասին իմացել են 2013 թվականին, բայց նա լուրերը հաստատել Է սոսկ երկու տարի անց: Երգչուհին խոստովանել Է, որ քիմիաբուժության մի քանի կուրս Է անցել, ինչը խիստ ազդել Է իր ինքնազգացողության եւ ընդհանուր վիճակի վրա:  

Սիստեմային կարմիր գայլախտն աուտոիմունային հիվանդություն Է, որի դեպքում իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջները: Վնասվում Է առավելապես շարակցական հյուսվածքը: Հիվանդների մոտ հաճախ հայտնվում Է ցան դեմքին, նրանք գանգատվում են ջերմության բարձրացումից, թուլությունից, գլխի եւ մկանային ցավերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]