Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է եւ Վրաստանի թշնամին չԷ. Բուրջանաձե

Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է եւ Վրաստանի թշնամին չԷ. Բուրջանաձե

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որակել Է որպես մեծ քաղաքական գործիչ, որը գործում Է՝ ելնելով իր երկրի շահերից:

«Պուտինը Վրաստանի թշնամին չԷ, Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է, եւ քաղաքական գործիչները ո՛չ թշնամիներ են, ո՛չ Էլ բարեկամներ որեւԷ երկրի համար: Պուտինը բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ Է, նա գործում Է՝ ելնելով իր պետության շահերից, եւ մեր խնդիրը, Վրաստանի խնդիրն այն Է, որ Պուտինը հարկադրված չլինի Վրաստանին վերաբերվելու որպես թշնամու»,- ասել Է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

«Մեր խնդիրն Է՝ Ռուսաստանին համոզել, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չԷ»,- հավելել Է քաղաքական գործիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]