Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի ԼՂ հակամարտության գործընթացում ցանկացած զարգացումների. Շիրակ Թորոսյան

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի ԼՂ հակամարտության գործընթացում ցանկացած 
զարգացումների. Շիրակ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զարգացումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը և դրանից հետո ընթացող գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն անվստահելի գործընկեր է: Եվ անվստահելի է ո՛չ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, այլ նաև միջազգային հանրության համար: Հետևաբար՝ գործնականորեն մենք պետք է պատրաստ լինենք ԼՂ հակամարտության ցանկացած զարգացմանը, ինչը որ մենք հիմա անում ենք: Դա առաջնագծի ամրապնդումն է, բանակի  ուժեղացումն է, սպառազինության համալրումն է և բարոյահոգեբանական վիճակի բարելավումը»,- ասաց Թորոսյանը:

ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝  Վիեննայում և Սանկ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկակի կերպով է հանդես գալիս ԼՂ հակամարտության լուծման գործում:
«Ադրբեջանի համար առաջին հարթակը դա միջազգային հանրության հետ շփումն է: Մյուսը դա իր ներքին լսարանն է, որտեղ Ադրբեջանը բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում խնդիրներին: Սա ևս մենք անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը մեզ համար և միջազգային հանրության համար անվստահելի գործընկեր է»,- ընգծեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝  ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ցանկացած բանակցություններից:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում ռազմական ուժի միջոցով հակամարտությունը լուծելու միտումից: Այդ քայլով Ադրբեջանը ցույց տվեց, որ  հրաժարվում է ցանկացած բանակցությունից և փոխզիճումից»,- եզրափակեց Թորոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]