Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զորամասերից մեկում

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զորամասերից 
մեկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]