1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուսման տարիներին անհրաժեշտ կրեդիտներ ձեռք բերելու դեպքում ուսանողը կարող է ստանալ երկրորդ մասնագիտություն

Ուսման տարիներին անհրաժեշտ կրեդիտներ ձեռք բերելու դեպքում ուսանողը կարող է 
ստանալ երկրորդ մասնագիտություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն օգոստոսի 30-ին տեղեկացրեց, որ աստիճանաբար փորձելու են կրեդիտային համակարգը ներմուծել նաեւ ավագ դպրոցներ:

«Այն հնարավորություն կտա բակալավրում 4 տարին, երբեմն, իջեցնել 3 տարվա, որը նույնպես խնայողություն է ծնողների համար: Եթե նայում ենք համաշխարհային փորձին, ապա տեսնում ենք, որ կրեդիտների որոշակի քանակություն աշակերտը տեսականորեն կարող է ստանալ ավագ դպրոցի վերջին տարիներին: Բարձրագույն կրթության համակարգում նախատեսում ենք եւս մեկ հետաքրքիր փոփոխություն, այն է` հնարավորություն տալ ուսման տարիներին հավաքել անհրաժեշտ կրեդիտներ եւ ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, որպեսզի, օրինակ, ճարտարագիտական կամ Բրյուսովի անվան համալսարանում սովորող ուսանողը կարողանա հավաքել 80 կրեդիտ եւ նաեւ մանկավարժի որակավորում ստանալ: Սա մեծ հարցեր կլուծի մեր շրջաններում, որոնց դպրոցներում թափուր աշխատատեղեր կան, եւ շատ մասնագետներ չեն կարողանում աշխատել, քանի որ չունեն մանկավարժի որակավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ԿԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]