1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անցումը բանավոր քննությունների 4-9-րդ դասարաններում նպաստելու է աշակերտների ինքնուրույնության դրսեւորմանը. Լեւոն Մկրտչյան

Անցումը բանավոր քննությունների 4-9-րդ դասարաններում նպաստելու է աշակերտների 
ինքնուրույնության դրսեւորմանը. Լեւոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ եւ 9-րդ դասարաններում  բանավոր քննական համակարգը ավելի կնպաստի աշակերտների ինքնուրույնության դրսեւորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ավագ դպրոցում թեստային համակարգից հետ չենք կանգնելու, քանի որ դպրոցից բուհ անցումը թեստային համակարգով կրում է իսկապես հակակոռուպցիոն բնույթ: Բանավոր քննություններ կլինեն հիմնական դպրոցում, այսինքն` 4-րդ եւ 9-րդ դասարաններում, քանի որ թեստային քննությունների ընթացքում երեխաները բավականին հետ են վարժվում բանավոր խոսքից. շարադրություն, փոխադրություն, այսինքն` դպրոցը պարտավոր է փոխանցել բանավոր կերպով նյութը հաղորդելու մշակույթը: Եվ սա վերադարձ չէ խորհրդային համակարգին, քանի որ աշխարհի բոլոր համալսարաններում ընդունելության համար պահանջում են ոչ միայն կենտրոնացված թեստային քննություններ, այլեւ  էսսե»,- նշեց ԿԳ նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]