Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննիչները բացահայտել են քաղաքացիներից խարդախությամբ գույք հափշտակելու մեխանիզմը

Քննիչները բացահայտել են քաղաքացիներից խարդախությամբ գույք հափշտակելու մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ դրա կատարմանը քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժը կրող դատապարտյալի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2016 թվականի մարտ ամսին քաղաքացի Գ.Աբրահամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի արժողության ոսկյա վզնոցը՝ րոպեներ անց այն վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձել և ոչ էլ գումարն է վճարել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Քննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ վերջինս միայնակ չի գործել և ունեցել է հանցակից, բացի այդ, բացահայտվել են խարդախության նոր դրվագներ և դրանց մեխանիզմը։

Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս.Դանիելյանը, տեղեկանալով տարբեր քաղաքացիների կողմից վաճառվող ապրանքների մասին, քրեակատարողական հիմնարկի տարածքից բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ, պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք գնելու վերաբերյալ՝ առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու իր ինքնության և գտնվելու վայրի մասին։ Պայմանավորվածության համաձայն՝ վաճառվող ապրանքը ձեռք բերելու նպատակով հանդիպման է գնացել մեկ այլ անձ, և վերջինիս միջոցով իրականացվել ուրիշի գույքի՝ խարդախությամբ հափշտակումը։

Մասնավորապես՝ որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որևէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել և ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։

Նախաքննության ընթացքում ստացվել են նոր ահազանգեր՝ նշված եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն։

Տեղեկացնելով տարածված հանցագործության այս եղանակի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ կասկածելի գործարքներից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]