Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը բնական գիտությունների զարգացումը համարում է երկրի առաջընթացի նախապայմաններից մեկը

Լևոն Մկրտչյանը բնական գիտությունների զարգացումը համարում է երկրի 
առաջընթացի նախապայմաններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցավ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդաժողովը: Խորհրդաժողովին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոսեց կրթության ոլորտում առկա խնդիրների, ԿԳ նախարարության իրականացրած ծրագրերի մասին: «Ազգային կրթակարգ ձևավորելով անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ մասնագետների կարիք կա մեր երկրում: Թռչող սարքեր ունենալու, ատոմակայանը աշխատեցնելու, երկրի պաշտպանության հարցերն ապահովելու համար պետք է զարգացնել բնական գիտությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ ամիսներ առաջ ԿԳՆ-ն հաստատել է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը: Շուտով կլինի ազգային կրթակարգի ձևավորման գործընթացը: Նախատված է հաստատել բարձրագույն  կրթության նոր օրենքը, որը շրջանառության մեջ է մտնելու նոյեմբեր ամսին:

Դպրոցը երեխային տալիս է ազատություն, գիտելիք, իսկ ավելի բարձր դասարաններում ձևավորում է քաղաքացուն: Նախարարի խոսքով՝ իրենք կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի երեխան չվախենա բարդ առարկաներից և ցածր դասարաններից անցումը բարձր դասարաններ ավելի դյուրին լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]