1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանը համագործակցության համաձայնագրեր Է ստորագրել արտասահմանյան յոթ նավթընկերությունների հետ

Իրանը համագործակցության համաձայնագրեր Է ստորագրել արտասահմանյան յոթ նավթընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային նավթընկերությունը երկրի հանքավայրերի հետազոտման վերաբերյալ համաձայնագրեր Է ստորագրել արտասահմանյան յոթ ընկերությունների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Իրանական հանքավայրերի հետազոտման պարտավորագրեր են ստորագրվել ավստրալական OMV-ի, ֆրանսիական Total-ի, գերմանական Wintershall-ի, ինդոնեզական Pertamina-ի եւ ռուսական «Լուկօյլ»-ի ու «Զառուբեժնեւտ»-ի հետ»,-ասել Է ընկերության ղեկավար Ալի Քադորը:

Նա նաեւ նշել Է, որ Իրանը նավթի հանքավայրերի շահագործման նոր կանոններով արտավորագրերի կնքման առաջին հայտամրցույթը կհայտարարի հոկտեմբերին:

«Նավթային պարտավորագրերի կնքման նոր մոդելով հանքավայրի շահագործման առաջին հայտամրցույթը կհայտարարվի մինչեւ իրանական մեհր ամսվա (ավարտվում Է հոկտեմբերի 21-ին) վերջը: Հանքավայրերի ցուցակում, որոնց շահագործման պարտավորագրերը ծրագրվում Է կնքել նոր կանոններով, առաջինը Հարավային Ազադեգան հանքավայրն Է (Իրանի Խուզիստանի հարավարեւմտյան նահանգ),- հայտնել Է նա:

Ավելի վաղ Քադորը հայտարարել Է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ծրագրվում Է նոր կանոններով ստորագրել 25 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր:    Օգոստոսի սկզբին Իրանի խորհրդարան Է հանձնվել կառավարության մշակած «Նավթի եւ գազի պայմանագրերի ընդհանուր պայմանների, սկզբունքների եւ ձեւերի մասին» փաստաթուղթը:

Երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի  խոսքով՝ իր գերատեսչության պատրաստած նախագիծը նախատեսում Է արտասահմանյան ընկերությունների համար Իրանի նավթի եւ գազի հանքավայրերի յուրացման հայտամրցույթների հայտարարման պայմանների փոփոխում: ՝   «Այդ պայմանները կնպաստեն վերացնելու (Իրանի նկատմամբ) անվստահությունը եւ կօժանդակեն Իրանի շուկա ներդրողների եւ միջազգային նավթընկերությունների մտնելուն»,- հուլիսին ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]