Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավելի քան 21 մլն իտալացիներ ապրում են սեյսմիկ առումով վտանգավոր գոտիներում. La Stampa

Ավելի քան 21 մլն իտալացիներ ապրում են սեյսմիկ առումով վտանգավոր գոտիներում. La Stampa

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի շենքերի ու շինությունների գրեթե կեսը, որոնցում 21,5 մլն մարդ Է ապրում, գտնվում Է «շատ բարձր կամ բավականին բարձր» (1-ին եւ 2-րդ գոտիներ) սեյսմիկ ռիսկի շրջաններում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին գրում Է La Stampa թերթը:

Հրատարակությունը վկայակոչում Է Ինժեներների ազգային խորհրդի զեկույցը, որը հրապարակվել Է լույս օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մի քանի շաբաթ առաջ:

Վերջին տվյալների համաձայն, տարերքի զոհ Է դարձել 292 մարդ, շուրջ 400-ը տուժել են, եւ գրեթե 3 հազար բնակիչներ անօթեւան են մնացել:  Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է, որ բարձր ռիսկի գոտիներում շենքերի անվտանգությունն ապահովելու համար պահանջվում Է շուրջ 36 մլրդ եվրո, եւ դրա համար կարող Է պահանջվել մի քանի տասնամյակ, բայց այդ ժամանակաշրջանում Ապենիններում կարող են տեղի ունենալ այլ ուժեղ երկրաշարժեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]