Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես Է այցելել գրեթե 150 հազար մարդ

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես Է այցելել գրեթե 150 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրետյակովյան պատկերասրահում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում  աշխարհառչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես Է այցելել գրեթե 150 հազար մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:

«Օգոստոսի 29-ի առավոտվա դրությամբ Այվազովսկու ցուցահանդես Է այցելել 147 հազար 383 մարդ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: 

Ցուցահանդեսը, որտեղ նրեկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ 17 թանգարաններից եւ վեց մասնավոր հավաքածուներից, Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին: Ամեն օր ցուցադրանք Է այցելում միջին հաշվով 3-ից մինչեւ 5 հազար մարդ, հիմնական հոսքը բաժին Է ընկնում առավոտվան: Ցուցադրանք կարելի Է այցելել մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 20-ը:  

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ-ի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել Է Վալենտին Սերովի ցուցահանդեսի հաճախելիության ռեկորդը: Ըստ որում Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ կազմակերպել Է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի նախնական վաճառք, հերթերից, ինչպես Սերովի ցուցահանդեսի ժամանակ, խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]