1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շտայնմայերը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու Թուրքիայի պահանջը

Շտայնմայերը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու 
Թուրքիայի պահանջը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն արձագանքել է Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի օրենսդիրների մուտքը ռազմաբազա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորները հետ կքաշվեն այնտեղից:

«Քանի որ Ինջիրլիքում օտարերկրյա զինվորական առաքելությունների հարցը հաստատում է դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամավորները կարողանան այցելել առաքելության վայր»,- ասել է Շտայնմայերը:

Նա մերժել է Չավուշօղլուի պահանջը` Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու վերաբերյալ: «Չեմ կարծում, որ դա որևէ կապ ունի խնդրի հետ և այս մասին ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,- հայտարարել է Շտայնմայերը:

Նախօրեին Չավուշօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ պաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմից ձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում են մեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չի աջակցում դրան:

Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]