Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել և Կարապետյանն իրեն լավ է զգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը:

Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]