Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր ուսումնական տարվան ընդառաջ արդեն իսկ նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին կդիմավորեն նաև նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ,  աննախադեպ ծրագիր է: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային օջախների պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ քաղաքապետը վստահեցրել է, որ վերջին տարիներին հետևողականորեն կյանքի կոչվող բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

«Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական և արվեստի դպրոցներում հարմարավետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ: Մինչ այդ թե՛ մշակութային օջախների կոլեկտիվների և թե՛ ծնողների կողմից մշտապես բարձրացվել են հրատապ լուծում պահանջող տարբեր հարցեր, որոնք, սակայն, հնարավոր չի եղել լուծել: Բայց վերջին երեք տարիների ընթացքում ժամանակին բարձրացված այդ հարցերն ու առաջարկները մենք դարձրեցինք առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքային ծրագրեր՝ մշակութային օջախների հիմնանորոգման տեսքով: Եվ այսօր կարող ենք ասել, որ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները գրեթե 90 տոկոսով հիմնովին նորոգված են: Սա իսկապես մեծ ձեռքբերում է թե՛ Երևանի և թե՛ մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ: Այսօրվանից սկիզբն ենք դնում նաև Երևան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի, որի շրջանակում մենք հետևողականորեն կթարմացնենք նաև մեր երաժշտական ու արվեստի դպրոցների երաժշտական գործիքները:  Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ զարգացման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Նաև համոզված եմ, որ մեր տաղանդաշատ երեխաների և, իհարկե, վաստակաշատ մանկավարժների հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կբազմապատկենք այն բոլոր ձեռքբերումները, որ վաստակել են մեր սաները թե՛ Հայաստանի և թե՛ արտերկրի տարբեր փառատոներում: Ձեզ հետ միասին մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի միշտ բարձր պահենք թե՛ մայրաքաղաքի և թե՛ մեր երկրի պատիվը»,- ընդգծել է քաղաքապետն ու նոր ուսումնական տարվան ընդառաջ բարի երթ մաղթել երեխաներին:

Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետևողական վերաբերմունքի համար՝ երաժշտական և արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ և նոր երաժշտական գործիքներ ունենալուն: 

Հանդիսավոր արարողության շրջանակում ներկաներին իրենց կատարումներով ողջունել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]