Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիան պահանջել Է դադարեցնել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի շուրջն ընթացող ԵՄ-ի բանակցությունները

Ֆրանսիան պահանջել Է դադարեցնել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի շուրջն ընթացող ԵՄ-ի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Գերմանիայից անմիջապես հետո հանդես Է եկել Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից արտաքին առեւտրի պետքարտուղար Մատիաս Ֆեկլը:

«Ֆրանսիան պահանջում Է դադարեցնել բանակցությունները TAFTA-ի (Ազատ առեւտրի անդրատլանտյան գոտի) եւ TTIP-ի (Անդրատլանտյան գործընկերություն առեւտրի եւ ներդրումների բնագավառում) շուրջը»,- գրել Է պետքարտուղարն իր Twitter-ում:

Նախօրյակին Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել Էր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջն ընթացող բանակցությունների ձախողման մասին:

Առեւտրի եւ ներդրումների բնագավառում անդրատլանտյան գործընկերության շուրջ բանակցությունները նպատակամղված են ազատ առեւտրի՝ մարդկության պատմության մեջ խոշորագույն տարածքի ստեղծմանը, որը կներառի մոլորակի երկու գլխավոր տնտեսական կենտրոնները՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն:      

Բանակցությունները դժվար են ընթանում Ամերիկայի եւ Եվրոպայի սոցիալ-տնտեսական մոդելների եւ գործարար ավանդույթների Էական տարբերության պատճառով: ԵՄ-ում դրանց դեմ հանդես են գալիս ազդեցիկ խմբեր, որոնք կարծում են, որ TTIP-ի ստեղծումը կքայքայի զարգացման «եվրոպական սոցիալական մոդելը» եւ բացասաբար կանդրադառնա քաղաքացիների աշխատանաքային իրավունքների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]