Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Արամ Պետրոսյանը, որը պատանդներ էր վերցրել Մոսկովայի կենտրոնում գտնվող Սիթիբանկի մասնաճյուղում, դադարեցրել է հացադուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբանը՝ Ստանիսլավ Մալցեւը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պետրոսյանը չոր հացադուլ Է հայտարարել:

«Բժիշկները նրան հորդորեցին դադարեցնել հացադուլը, մենք եւս, որպես փաստաբաններ, խորհուրդ տվեցինք նրան չվտանգել առողջությունը»,-ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ Պետրոսյանն իրեն վատ է զգացել իր ձերբակալման մասին որոշման հրապարակումից հետո, նրա համար շտապ օգնություն է կանչվել դատարան: Մալցեւը նաեւ նշել է, որ առայժմ իր պաշտպանյալի հետ հետաքննչական ոչ մի գործողություն չի կատարվում:

«Այս շաբաթ պլանավորվում Է նրա ցուցմունքների ստուգումը տեղում, այսինքն՝ բանկի մասնաճյուղում»,- ասել է փաստաբանը:

Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ի երեկոյան չորս պատանդ է վերցրել Սիթիբանկի մասնաճյուղի շենքում՝ սպառնալով պայթեցնել այն: Սակայն այնուհետեւ նա բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացնում, մուլյաժ է եղել: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել է Պետրոսյանը, նա իր արարքով ցանկանում Էր ուշադրություն գրավել սնանկացման խնդրի վրա:

Քննիչներն արդեն Պետրոսյանին մեղադրանք են առաջադրել «երկու եւ ավելի անձանց պատանդառում՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ» հոդվածով: Մոսկվայի Պրեսնյայի դատարանը օգոստոսի 26-ին գործարարի նկատմամբ խափանման միջոց Է ընտրել երկամսյա կալանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am