Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հայ բժիշկները բարեգործական ծրագիր են իրականացրել Սյունիքի մարզում

Ֆրանսիայի հայ բժիշկները բարեգործական ծրագիր են իրականացրել Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, որի ընթացքում համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները փոխանցելով գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ  պատրաստում և նվիրում են ակնոցները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում:
Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց.  «Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք, և որն էլ առանց երկար մտածելու աջակցեցին մեզ ծրագրի իրականացման գործում»:
Այս տարի ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]