1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահը կմեկնի Լեհաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահը կմեկնի Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա աշխատանքային այցով Լեհաստան կժամանի ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը, որին կմասնակցեն շուրջ 10 երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի, Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկու եւ Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության հետ, որի ընթացքում կքննարկվեն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ազգային խորհրդարանների միջեւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման շրջանակում հրավիրված կլոր սեղանի եւ առանձին քննարկումների ժամանակ կբարձրացվեն Եվրոպայի անվտանգությանն ու փախստականներին հուզող խնդիրներ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող ռազմավարական նշանակության հարցեր:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]