Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել են եւս 35 լրագրողներ

Թուրքիայում ձերբակալվել են եւս 35 լրագրողներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում այսպես կոչված «գյուլենականների» դեմ գործողությունների շրջանակում բերման են ենթարկվել ԶԼՄ-ների եւս 35 աշխատակիցներ: Նրանք կասկածվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա կողմնակիցների հետ կապեր ունենալու եւ նրա «Հիզմեթ» շարժումը պրոպագանդելու մեջ, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը` նշելով, որ բերման ենթարկվածների մեջ կան նաեւ հայտնի անուններ:

Ստամբուլի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի տնօրինությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ կասկածյալների հասցեներում որոնման եւ ձերբակալության գործողություններ են իրականացվել: 9 կասկածյալներ արդեն կալանվել են, 35 կասկածյալներից 18-ը գտնվում են արտասահմանում, 8 կասկածյալի կալանման աշխատանքները շարունակվում են:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված դիվանագիտական ծառայությունից հետ են կանչվել ընդհանուր թվով 300 դիվանագետներ, որոնցից  32-ը, սակայն, անհայտ պատճառներով առանց թույլատրության չեն վերադարձել երկիր:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]