Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հարյուրամյա հնդկուհին Կանադայում մասնակցել է վազքի միջազգային մրցումներին

Հարյուրամյա հնդկուհին Կանադայում մասնակցել է  վազքի միջազգային մրցումներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարյուրամյա բնակչուհին՝ Ման Կաուրը, մասնակցել է զանգվածային միջազգային վազքահերթին, որն ավարտվել է Վանկուվերում (Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CTV հեռուստաալիքը:

Հարյուր մետր տարածությունը հաղթահարելու համար երկարակյացին պահանջվել է մեկուկես րոպե: Եզրագծում, ի թիվս վազքի այլ մասնակիցների, նրան դիմավորել է նաեւ որդին՝ 78-ամյա Գուրդեւ Սինգհը, որը նույնպես կարողացել է անցնել 100-մետրանոց տարածությունը: Americas Masters Games թեթեւատլետիկական մրցումներին մասնակցել են 30-ից բարձր տարիքի մարզիկներ: Նրանց առաջարկվում էր իրենց ուժերը փորձել տարբեր տարածություններում:

Ինչպես պատմել է Սինգհը, իր մայրն սկսել է վազքով զբաղվել 93 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նա ստացել է ավելի քան քսան մեդալ, այդ թվում՝ երեք ոսկե: Դրանցից մեկը Ման Կաուրը նվաճել է Վանկուվերում 100-ից բարձր տարիքի մարզիկների խմբում, որտեղ միակ ներկայացուցչուհին էր:

Իր հաջողությունների գաղտնիքը երկարակյացը համարել է «լավ սնունդը եւ ֆիզիկական վարժանքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]