Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ Է թունավորվել

Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ Է թունավորվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ Է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի Է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը  հետաքննությունն Է սկսել սույն փաստով:

Ներկայում հիվանդանոցներում Է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն Է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:

Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց Է այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել Է բժիշկների եւ տուժածների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]