1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային թռիչքով մեկնեց Չեխիա: Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Նախապես հրավիրված 26 ֆուտբոլիստներից Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին նախապատրաստվելու համար ընտրվել են 23 ֆուտբոլիստներ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հավաքականի վերջնական հայտացուցակում տեղ են գտել հետևյալ խաղացողները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով, «Շիրակ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

 Վարազդատ Հարոյան, «Փադիդե», (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», (Իրան )

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

 Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

 Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

 Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Լևոն Հայրապետյանը չի մասնակցի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը և հարձակվող Վարդան Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]