Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ղրղզստանում ՉԺՀ-ի դեսպանատան մոտ պայթյունից մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են

Ղրղզստանում ՉԺՀ-ի դեսպանատան մոտ պայթյունից մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ Է զոհվել, եւս երեքը՝ վիրավորվել Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչությունում:

Ղրղզստանի իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ օգոստոսի 30-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) անհայտ անձը Mitsubishi ավտոմոբիլով փորձել Է խոյահարելով ճեղքել դեսպանատան դարպասները, ինչից հետո տեղի Է ունեցել պայթյուն:

Հանցագործը մահացել Է տեղում, վերքեր են ստացել դեսպանության երկու պահապան զինվորներ: «Ավտոմեքենայի սալոնում գտնվողը մահացել Է տեղում, դեսպանատան դարպասները եւ ցանկապատը վնասվել են»,- նշել են միլիցիայի քաղաքային բաժնում:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռահաթ Սուլայմանովը ՏԱՍՍ-ին հայտարարել Է, որ տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խմբերը: Չինացի դիվանագետների թվում տուժածներ չկան:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնպիսի ուժի Է եղել, որ այն լսել են Բիշքեկի գրեթե բոլոր շրջանների բնակիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]